Ստրասբուրգում բացվելու է եվրախորհրդի խորհրդարանային վեհաժողովի աշնանային նստաշրջանը
Ստրասբուրգում բացվելու է եվրախորհրդի խորհրդարանային վեհաժողովի աշնանային նստաշրջանը

Այսօր Ստրասբուրգում բացվելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Ստրասբուրգում է գտնվում Վրաստանի պատվիրակությունը, որը ղեկավարում է խորհրդարանի առաջին փոխխոսնակ, Թամար Չուգոշվիլին:

Թամար Չուգոշվիլիի խոսքով, աշնանային նստաշրջանը կլինի սկզբունքային և վրացական կողմը հստակորեն կգրանցի իր բացասական դիրքորոշումը Ռուսաստանի պատվիրակության Եվրախորհուրդ վերադարձնելու կապակցությամբ:

Այսօր առավոտյան վրացական կողմը խորհրդակցություններ կանցկացնի Ուկրաինայի, Լեհաստանի և Բալթյան երկրների հետ, թե ինչ ձևով են դիմելու եվրախորհրդին Ռուսաստանի պատվիրակության վերադարձի հարցով: Ի նշան բողոքի Վրաստանի և այդ պետությունների ներկայացուցիչները  չեն մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:

Թամար Չուգոշվիլիի խոսքով, այցի ընթացքում նրանք շեշտը դնելու են այն հիմնախնդիրների վրա, որոնք Ռուսաստանի Դաշնությունից բխում են Վրաստանի և Ուկրաինայի հանդեպ:

Ռուսաստանի պատվիրակությունը 2014 թվականին զրկվել էր եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին քվեարկության իրավունքից, Ղրիմի բռնազավթման պատճառով, իսկ այս տարի Ռուսաստանի Դաշնությունը ձայների մեծամասնությամբ վերադարձավ կազմակերպություն: Վրաստանը չի աջակցել բանաձևին: Դեմ են քվեարկել նաև Ուկրաինայի, Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Մեծ Բրիտանիայի, Էստոնիայի և Շվեդիայի պատվիրակությունները:

Թողնել մեկնաբանություն