Ստրասբուրգի դատարանի որոշումը Վրաստանի քաղաքացիների հաղթանակն է. Քեթևան Ցիխելաշվիլի
Ստրասբուրգի դատարանի որոշումը Վրաստանի քաղաքացիների հաղթանակն է. Քեթևան Ցիխելաշվիլի

Սա Վրաստանի քաղաքացիների հաղթանակն է,-այսպես է գնահատել հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որի համաձայն Ռուսաստանը Վրաստանի 1 500 քաղաքացու ոչ նյութական վնաս հասցնելու համար փոխհատուցման տեսքով պետք է վճարի 10 միլիոն եվրո:

«Իհարկ է մենք սպասում էինք դրան, որ կլիներ արդար որոշում: Սա Վրաստանի քաղաքացիների հաղթանակն է, այս դեպքում միջազգային իրավական տարածքում: Ստրասբուրգի դատարանը հաստատել է կոնկրետ գումար, 10 մլն. եվրոի չափով, որը պետք է Վրաստանի քաղաքացիներին վճարի Ռուսաստանը»,-հայտարարել է Քեթևան Ցիխելաշվիլին:

Պետնախարարի հայտարարությամբ նշված որոշումը շատ կարևոր է:

«Գտնում եմ, որ այս որոշումը բացի իրավականից ունի այլ կարևորություն, որ մեկ անգամ ևս ընդգծվել է, թե ինչ անօրինական գործողություններ է իրականացրել Ռուսաստանը Վրաստանի նկատմամբ»,-հայտարարել է պետնախարարը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ, Ռուսաստանը Վրաստանի 1 500 քաղաքացու ոչ նյութական վնաս հասցնելու համար փոխհատուցման տեսքով պետք է վճարի 10 միլիոն եվրո: