Ստրասբուրգի դատարանի որոշումը էլ ավելի կարևոր է դարձնում պահանջը, որ Ռուսաստանը դադարեցնի Վրաստանի ինքնիշխանության խախտումը. ԱՄՆ-ի դեսպանատուն
Ստրասբուրգի դատարանի որոշումը էլ ավելի կարևոր է դարձնում պահանջը, որ Ռուսաստանը դադարեցնի Վրաստանի ինքնիշխանության խախտումը. ԱՄՆ-ի դեսպանատուն

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը, օգոստոսյան պատերազմի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կապակցությամբ, տարածել է հայտարարություն:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ստրասբուրգի դատարանը հստակ որոշում կայացրեց հօգուտ Վրաստանի և Ռուսաստանին համարեց պատասխանատու բազմաթիվ հոդվածների խախտման համար:

«Վրաստանը Ռուսաստանի դեմ» միջպետական ​​հայցում, 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմի մասին դատարանը որոշումը կայացրեց հօգուտ Վրաստանի, Ռուսաստանին մեղավոր ճանաչելով Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի բազմաթիվ հոդվածներ խախտելու մեջ, ներառյալ անհատներին ձերբակալելու և խոշտանգելու, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիներին տուն վերադառնալու իրավունքից զրկելու մեջ: Դատարանը հաստատել է նաև, որ Ռուսաստանի կառավարությունը լիարժեք կամ համապատասխան հետաքննություն չի անցկացրել ռազմական գործողություններից առաջ և հետո տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Դատարանի որոշումը էլ ավելի կարևոր է դարձնում պահանջը, որ Ռուսաստանը դադարեցնի Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը: Հատկապես տագնապալի և անընդունելի են Ռուսաստանի փորձերը ՝ վերահսկել և շահագործել Վրաստանի՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանները սահմանազատման, կամայական ձերբակալությունների, վարչական սահմանը հատելու սահմանափակումների, ինչպես նաև Վրաստանի երկու տարածաշրջանների հետ սոցիալ-տնտեսական և ռազմական «պայմանագրերի» կնքմամբ: Այս գործողությունները վտանգում են Վրաստանի այս տարածքներում բնակվող մարդկանց կյանքը, մշակույթը և անձնական ազատությունները և թույլ չեն տալիս նրանց օգտվել այն իրավունքներից և հնարավորություններից, որոնք պետք է հասանելի լինեն Վրաստանի բոլոր քաղաքացիներին», – ասվում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության մեջ:

Ստրասբուրգի դատարանը որոշում է կայացրել 2008 թվականի պատերազմի գործով: Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համաձայնել է Վրաստանի պահանջին, որ Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ՝ 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում:

Թողնել մեկնաբանություն