Ստորագրվել է Ռիկոթի լեռնանցքում ճանապարհի վերջին հատվածի շինարարության պայմանագիրը
Ստորագրվել է Ռիկոթի լեռնանցքում ճանապարհի վերջին հատվածի շինարարության պայմանագիրը

Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը պայմանագիր է կնքել Ռիկոթի լեռնանցքում ճանապարհի վերջին, չորրորդ հատվածի շինարարության համար:

Պայմանագիրը կնքվել է Շորոպանի-Արգվեթի (F4) հատվածի կառուցման համար հայտարարված միջազգային մրցույթում հաղթող համատեղ ձեռնարկության`Guizhou Highway Engineering Group և China National Technical Import and Export Corporation հետ:

Պայմանագիրը ստորագրել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի նախագահ Իրակլի Քարսելաձեն, Guizhou Highway Engineering Group ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Մու Ժինվեյը և China National Technical Import and Export Corporation ընկերության մարքեթինգի դեպարտամենտի գլխավոր մենեջերի տեղակալ, Յանգ Բինգը:

Ըստ տարածաշրջանային զարգացման նախարարության լրատվության, Ռիկոթի լեռնանցքում ճանապարհի՝ Շորապանի-Արգվեթա հատվածի շինարարությունը 582 777 310 լարիով ֆինանսավորելու է «Ասիայի զարգացման բանկը»: Այս հատվածում կկառուցվի 14,7 կմ. երկարությամբ չորս գոտի ունեցող բետոնե ճանապարհ, 14 կամուրջ և 12 թունել: Աշխատանքներն ավարտելու են երեք տարում: Նշված 14.7 կմ. հատվածը կհեշտացնի վարորդներին անցնել բարդ ճանապարհով: Ներկայումս լեռնանցքի երկու հատվածներում ընթանում են ակտիվ աշխատանքներ, իսկ մեկ հատվածում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:

Նախարարությունում նշում են, որ ճանապարհի շինարարության ժամանակ աշխատելու է ավելի քան 5000 մարդ և աշխատողների 80 տոկոսը լինելու են Վրաստանի քաղաքացիներ:

Ռիկոթի լեռնանցքում ընդհանուր առմամբ նախատեսվում է կառուցել 51.6 կմ. ճանապարհ, 96 կամուրջ և 53 թունել:

«Ռիկոտիի լեռնանցքի հատվածի արդիականացումը կարևոր նշանակություն ունի երկրի ճանապարհային ցանցի զարգացման և նրա ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու տեսանկյունից: Ռիկոթի արդիականացումը նպաստելու է մայրուղու տարանցիկ հնարավորությունների զարգացմանը, կբարելավվի երթևեկության անվտանգությունը և կնվազի ճանապարհորդության ժամանակը: Վերջնական արդյունքում, Ռիկոթի լեռնանցքի նոր ճանապարհը 30 կիլոմետրով կնվազեցնի Արևելք-Արևմուտք միջանցքի հեռավորությունը, իսկ Կարմիր կամուրջից դեպի Սարփի ճանապարհի ժամանակը կնվազի, և 8 ժամվա փոխարեն կլինի 4-4,5 ժամ»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

Մրցույթում հաղթող ընկերակցություն մտնող GHEC ընկերությունը հիմնադրվել է 1958 թվականին և ունի 61 տարվա աշխատանքային փորձ ճանապարհների, կամուրջների և թունելների կառուցման գործում: Վերջին տարիներին ընկերությունը (GHEC) կառուցել է ավելի քան 6000 կիլոմետր ճանապարհ, 1200 կամուրջ և թունել: Ընկերությունը ունի լեռնային շրջաններում կամուրջների և թունելների կառուցման մեծ փորձ: Ընկերությունը կառուցել է աշխարհի ամենաբարձր՝ Բեյպանցզիանի կամուրջը: China National Technical Import and Export Corporation (CNTIC) հիմնադրվել է 1952 թվականին: Նա 65 տարվա ընթացքում իրականացրել է 7000-ից ավել նախագիծ: