Ստիպված ենք փուլ առ փուլ բացել տնտեսությունը, բոլորս պետք է գիտակցենք, որ այլևս չունենք ետ վերադառնալու ցանկություն. Գիորգի Գախարիա
Ստիպված ենք փուլ առ փուլ բացել տնտեսությունը, բոլորս պետք է գիտակցենք, որ այլևս չունենք ետ վերադառնալու ցանկություն. Գիորգի Գախարիա

Մենք բոլորս պետք է հասկանանք, որ վարակը դեռ չենք հաղթահարել, անհնար է առանձին վերցված երկրներում հաղթել վարակին, սա գլոբալ համավարակ է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Ինչպես նշել է Գախարիան, այսօր կառավարության որոշմամբ, բացվել են բազմաթիվ տնտեսական գործունեություններ, ըստ էության, հասարակական տրանսպորտի գործելուց հետո, բացվում են նաև բաց ռեստորանները, առևտրի կենտրոնները, բացվում են բոլոր տեսակի բարերը: Փաստ է, որ այս ամենը մեծացնում է քաղաքում քաղաքացիների շարժունակությունը, ինչը առաջացնում է վարակի տարածման էլ ավելի մեծ ռիսկ:

«Այսօր մենք ունենք կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք, երեկ ունեցել ենք 26-ը, դրանից մեկ օր շուտ 9-ը: Մենք սպասում էինք դրան: Բոլորս պետք է հասկանանք, որ վարակին չենք հաղթել: Առանձին վերցրած երկրներում անհնար է հաղթել վարակին, դա գլոբալ համավարակ է: Հաղթանակը պետք է տոնեն ողջ աշխարհում: Մեր խնդիրն է արդյունավետորեն վերահսկել վարակի տարածումը ինչպես ժամանակի, այնպես էլ տարածության մեջ: Վերջին երկու օրվա ընթացքում երկրում ունենք ենք երկու նոր կլաստեր: Մեկը Թբիլիսիում, մեկը Մառնիուլիի շրջանի, Մերեթի գյուղում: Յուրաքանչյուրիս պարտականությունն է հետևել տարրական կանոններին: Ես ցանկանում եմ դիմել մեր քաղաքացիներին, կրել դիմակներ, երբ գտնվում ենք տրանսպորտում և հավաքատեղիներում: Սա չափազանց կարևոր է: Սա քաղաքացիական պատասխանատվությունն է, որը շատ պարզ է: Ստիպված ենք փուլ առ փուլ բացել տնտեսությունը, բոլորս պետք է գիտակցենք, որ այլևս չունենք ետ վերադառնալու ցանկություն»,- ասել է Գիորգի Գախարիան: