Ստեփանծմինդա-Կոբի ճանապարհահատվածում ձնահոսքի հետևանքով զոհվել է մեկ մարդ
Ստեփանծմինդա-Կոբի ճանապարհահատվածում ձնահոսքի հետևանքով զոհվել է մեկ մարդ

Ստեփանծմինդա-Կոբի ճանապարհահատվածին ձնահոսքի հետևանքով մեկ մարդ է մահացել:

Ինչպես հայտարարել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, ձնահոսքը մեքենան նետել է կիրճ:

«Ձնահոսքի հետևանքով, մի ավտոմեքենա ընկել է կիրճը: Մի կնօջ դուրս են բերել անվտանգ: Մի տղամարդ դուրս է բերվել վնասվածքներով, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Երրորդ ուղևորը, ցավոք մահացել է: Մահացածի ինքնությունը ներկայումս պարզվում է:

Դեպքը տեղի է ունեցել Կոբիի առաջին թունելի մոտ: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին բոլոր համապատասխան ծառայությունները աշխատում են դեպքի վայրում և ընթանում են ճանապարհի մաքրման աշխատանքներ»,- հայտարարել է Մցխեթա-Մթիանեթիի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության պետ, Թեմուր Մոնիավան: