«Standart & Poor’s»-ը Վրաստանի ինքնիշխան վարկային վարկանիշն ավելացրել է մեկ աստիճանով, մինչև «BB»
«Standart & Poor’s»-ը Վրաստանի ինքնիշխան վարկային վարկանիշն ավելացրել է մեկ աստիճանով, մինչև «BB»

«Standart & Poor’s» միջազգային վարկանիշային ընկերությունը Վրաստանի ինքնիշխան վարկային վարկանիշն ավելացրել է մեկ աստիճանով, մինչև «BB», «կայուն» կանխատեսմամբ:

Սա առաջին առաջընթացն է 2011 թվականից հետո, երբ Վրաստանին շնորհվել էր «BB-» վարկանիշ:

«Standart & Poor’s»-ի կողմից հրապարակման մեջ նշված է, որ չնայած արտաքին մարտահրավերների, վերջին տարիների համեմատ Վրաստանը ցույց է տվել բարձր տնտեսական աճ, որը 2015-2018 թվականներին միջինը գրեթե 4 տոկոս ցուցանիշի վրա էր:

Համախառն ներքին արդյունքի աճը ընկերությունն ընթացիկ տարում կանխատեսում է 4.5 տոկոս, որը նախորդ տարվա համեմատ կես տոկոսով ավել է:

Փաստաթղթում նշված է, որ երկրի ՀՆԱ-ն մեկ շունչ բնակչի վրա 2019 թվականին գալիս է 4300 դոլլար, որը գլոբալ առումով ցածր ցուցանիշ է: 2020 թվականին այս ցուցանիշը կլինի 5000 դոլլարին մոտ:

Վրացական էկոնոմիկայի համար հնարավոր ռիսկերի թվում է անվանվում Թուրքիայում և Ռուսաստանում փոխարժեքի տատանումը: