Սրտանց շնորհավորում եմ տիրոջ հարության տոնը բոլոր նրանց, ովքեր Քրիստոնեության ամենամեծ տոնը նշում են այսօր. Իրակլի Ղարիբաշվիլի
Սրտանց շնորհավորում եմ տիրոջ հարության տոնը բոլոր նրանց, ովքեր Քրիստոնեության ամենամեծ տոնը նշում են այսօր. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, շնորհավորում է բոլոր այն մարդկանց, ովքեր տիրոջ հարության տոնը նշում են այսօր:

«Սրտանց շնորհավորում եմ տիրոջ հարության տոնը՝ կաթոլիկ, լյութերանական և Հայ առաքելական եկեղեցիների հետևորդ մեր համաքաղաքացիներին, բոլոր նրանց, ովքեր Քրիստոնեական ամենամեծ տոնը նշում են այսօր: Համընդհանուր նորացման և ավելի լավ ապագայի հավատքի այս սուրբ օրը ես միանում եմ ձեզ` մաղթելով ձեզ ուրախություն և առողջություն, բարեկեցություն և խաղաղություն ձեր ընտանիքներին և մեր հայրենիքին», – գրել է կառավարության ղեկավարը ֆեյսբուքում: