Սրտանց շնորհավորում եմ բոլորին, ովքեր այսօր նշում են՝ հոգեկան վերելքի, կյանքի հաղթանակի և բարության կողմից չարիքին հաղթելու տոնը. Սալոմե Զուրաբիշվիլի
Սրտանց շնորհավորում եմ բոլորին, ովքեր այսօր նշում են՝ հոգեկան վերելքի, կյանքի հաղթանակի և բարության կողմից չարիքին հաղթելու տոնը. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորում է բոլորին, ովքեր այսօր նշում են Սուրբ Զատիկը:

«Քրիստոնեական աշխարհի մի մասն այսօր նշում է Փրկչի փառավոր հարությունը: Սրտանց շնորհավորում եմ բոլորին, ովքեր այսօր նշում են՝ հոգեկան վերելքի, կյանքի հաղթանակի և բարության կողմից չարիքին հաղթելու տոնը: Ես միանում եմ ձեր ուրախությանը, մաղթում եմ ձեզ երջանկություն, առողջություն և բարեկեցություն», – գրել է Զուրաբիշվիլին սոցիալական ցանցում: