Սպիտակ տունը տեղեկություն է տարածում Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Քելլի Դեգնանին առաջադրելու մասին
Սպիտակ տունը տեղեկություն է տարածում Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Քելլի Դեգնանին առաջադրելու մասին

ԱՄՆ-ի նախագահը Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Քելլի Դեգնանին,- այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարությունում:

«Տիկին Դեգնանը խորհրդական-դեսպանի կարգի կարիերային դիվանագետ է, որն այժմ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարության քաղաքական խորհրդական է: Նախքան այս պաշտոնն զբաղեցնելը Քելլի Դեգնանն աշխատում էր որպես դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Իտալիայում, գործադիր քարտուղարի տեղակալ պետական դեպարտամենտում և ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Կոսովոյում: 25-ամյա կարիերայի ընթացքում Քելլի Դեգնանն աշխատում էր որպես քաղաքական խորհրդական ՆԱՏՕ-ում՝ ԱՄՆ-ի ներկայացուցչությունում և Թուրքիայում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության քաղաքական խորհրդականի տեղակալ: Քելլի Դեգնանը եղել է պետական քարտուղարի և քաղաքական հարցերով պետական դեպարտամենտի քարտուղարի օգնականի հատուկ տեղակալ: Նա ժուռնալիստիկայի բակալավրի աստիճան է ստացել Նորսվեսթեռնի համալսարանում»,- նշված է Սպիտակ տան տեղեկությունում:

Թրամփի առաջադրելուց հետո, Քելլի Դեգնանի թեկնածությունը քննարկելու են ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերություններին կոմիտեում:

ԱՄՆ-ը Վրաստանում նախորդ տարվա գարնան ժամանակաշրջանից չունի դեսպան: Այդ պաշտոնը զբաղեցնում էր Յան Քելլին, ով նշված պաշտոնում աշխատանքն ավարտել է նախորդ տարվա գարնանը: Այժմ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարն է Եղիսաբեթ Ռուդը: