Սպիտակ տունը Մայք Փենսի և Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպման կապակցությամբ տարածել է հայտարարություն
Սպիտակ տունը Մայք Փենսի և Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպման կապակցությամբ տարածել է հայտարարություն

Սպիտակ տունը ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպման կապակցությամբ, տարածել է հատուկ հայտարարություն:

Ինչպես ասված է սպիտակ տան պաշտոնական կայք էջում հրապարակված հայտարարության մեջ, անցած տարի Մայք Փենսի Վրաստան այցից հետո, ԱՄՆ-ի փոխնախագահը վարչապետ Կվիրիկաշվիլիին հյուրընկալել է իր նստավայրում:

«Երկուսն էլ հաստատել են ԱՄՆ-Վրաստան հզոր ռազմավարական գործընկերությունը և Վրաստանի կարևորագույն դերը Աֆղանստանի առաքելությունում և գլոբալ անվտանգությունում: Փոխնախագահը շնորհավորել է վարչապետ Կվիրիկաշվիլիին, Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100 ամյա հոբելյանի առթիվ, հաստատել է ԱՄՆ-ի անփոփոխ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ և մեկ անգամ ևս հաստատել է ԱՄՆ-ի կողմից Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրման նկատմամբ աջակցությունը: Լիդերները պայման են դրել, որ ապագայում ևս շարունակելու են տնտեսական և առևտրական հարաբերությունների ամրապնդումը»,-ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հյուրընկալել է Վաշինգտոնում, իր առանձնատանը: