Սպիտակ տան խոսնակն ասում է, որ ԱՄՆ-ը նախատեսում է գրավոր պատասխաններ տրամադրել Ռուսաստանին, սակայն մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ի ապագա ընդլայնման վերաբերյալ
Սպիտակ տան խոսնակն ասում է, որ ԱՄՆ-ը նախատեսում է գրավոր պատասխաններ տրամադրել Ռուսաստանին, սակայն մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ի ապագա ընդլայնման վերաբերյալ

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին ասել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթ գրավոր պատասխաններ տրամադրել Ռուսաստանին, սակայն չի ծրագրում փոխել իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ի ապագա ընդլայնման վերաբերյալ։

Նա ասաց, որ ԱՄՆ-ն ի սկզբանե գրանցել է, որ Ռուսաստանի կողմից կան որոշ առաջարկներ, որոնք հնարավոր չէ իրականացնել։

«Մենք գրավոր կներկայացնենք մեր և մեր դաշնակիցների լուրջ մտահոգությունները Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև գաղափարներ, թե ինչպես կարող ենք իրականում ուժեղացնել միմյանց անվտանգության զգացումը։ Ինչպես Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, կան որոշակի խնդիրներ և հիմնարար սկզբունքներ, որոնք Ամերիկան, մեր գործընկերներն ու դաշնակիցները հավատարիմ են, այդ թվում՝ ուկրաինացի ժողովրդի ինքնիշխան իրավունքը՝ գրել սեփական ապագան։ Այս հարցում առևտուր չի լինի», – ասել է Ջեն Փսակին։

Երեկ Ժնևում կայացել է ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել են, որ հաջորդ շաբաթ Ռուսաստանը գրավոր պատասխան կստանա ԱՄՆ-ից։