Սպիտակ տան հաղորդմամբ, Ջո Բայդենը Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Տրանսատլանտյան կապերի հզորացման ցանկություն
Սպիտակ տան հաղորդմամբ, Ջո Բայդենը Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Տրանսատլանտյան կապերի հզորացման ցանկություն

Սպիտակ տան հաղորդմամբ, Ջո Բայդենը Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Տրանսատլանտյան կապերի հզորացման ցանկություն:

Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ առաջնորդները համաձայնել են սերտ համակարգման  անհրաժեշտության շուրջ, այդ թվում, բազմակողմ կազմակերպությունների միջոցով, որպեսզի լուծվեն ընդհանուր մարտահրավերները, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, «կովիդ 19» և համաշխարհային տնտեսության վերականգնումը:

Սպիտակ տան հաղորդմամբ, Բայդենը և Մակրոնը համաձայնել են նաև, որ միասին աշխատելու են արտաքին քաղաքական գերակայությունների շուրջ, այդ թվում ՝ Չինաստանի, Մերձավոր Արևելքի, Ռուսաստանի և Արևմտյան Աֆրիկայի Սահելի տարածաշրջանի հարցով: