SPIEGEL-ը հրապարակում է Գիորգի Գախարիայի հետ հարցազրույցը. Անայցագրային ռեժիմը չար նպատակների համար օգտագործում է Վրացիների փոքր մասը
SPIEGEL-ը հրապարակում է Գիորգի Գախարիայի հետ հարցազրույցը. Անայցագրային ռեժիմը չար նպատակների համար օգտագործում է Վրացիների փոքր մասը

Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը «Շենգենյան գոտի» անայցագրային ճամփորդության կանոնները չի խախտում և այդ առավելությամբ օգտվում է մեծ հաճույքով,-այսպես է պատասխանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի գախարիան գերմանական SPIEGEL հրատարակչության լրագրողի հարցերին:

Գախարիայի խոսքերով, 2017 թվականի մարտից մինչև 2018 թվականի մայիս ամիսը ընկած ժամանակահատվածում, Գերմանիա է այցելել Վրաստանի 66 091 քաղաքացի և նրանցից միայն շատ փոքր մասն է խնդրել քաղաքական ապաստան:

Նրա խոսքերով, Վրաստանից ապաստան փնտրողների հայտերի քանակը 2018 թվականի հունվարին 696 էր, իսկ ապրիլին գրանցվել է 295 պահանջ:

Ինչպես նախարարը  ասել է SPIEGEL-ին, Վրաստանը լուրջ դիրքորոշում ունի իր քաղաքացիների կողմից Գերմանիայում իրականացրած հանցագործությունների կապակցությամբ:

Գերմանական հրատարակչության հետ զրույցում, Գախարիան խոսել է Վրաստանի կառավարության կողմից, անայցագրային ռեժիմի խախտման կանխարգելման նպատակով արված քայլերի մասին: Այդ թվում գործող օրենքի մասին, որով բարդանում է ազգանունը փոխելու գործընթացները: Գախարիան ողջունել է նաև Գերմանիայի խորհրդարանում նախաձեռնած առաջարկությունը, որը նախատեսում է  Վրաստանը ներգրավել «անվտանգ երկրների» ցուցակում: