Սպասում է ՈՒկրաինայի նորընտիր նախագահի հետ համագործակցության շարունակություն և երկու երկրների միջև հարաբերությունների խորացում. Սալոմե Զուրաբիշվիլի
Սպասում է ՈՒկրաինայի նորընտիր նախագահի հետ համագործակցության շարունակություն և երկու երկրների միջև հարաբերությունների խորացում. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին Վլադիմիր Զելենսկիին շնորհավորել է ՈՒկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ:

Ինչպես Սալոմե Զուրաբիշվիլին գրել է իր «թվիթերի» էջում, նա սպասում է ՈՒկրաինայի նորընտիր նախագահի հետ համագործակցության շարունակություն և երկու երկրների միջև հարաբերությունների խորացում:

«Շնորհավորում եմ Վլադիմիր Զելենսկիին նախագահ ընտրվելու առթիվ, ինչպես նաև շնորհավորում եմ ՈՒկրաինայի բնակչությանը ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Նոր նախագահի հետ սպասում եմ համագործակցության շարունակություն և մեր երկկողմ հարաբերությունների խորացում»,-գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:

ՈՒկրաինայում քվեաթերթիկների 96 տոկոսը հաշվելուց հետո, Վլադիմիր Զելենսկին ունի ձայների 73,14 տոկոսը: ՈՒկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, գործող նախագահ Պետրո Պորոշենկոն ստացել է 24,53 տոկոս: