Սոխումիի պետական ​​համալսարանում տեղի է ունեցել «Բալթյան շղթա -30» միջոցառումը
Սոխումիի պետական ​​համալսարանում տեղի է ունեցել «Բալթյան շղթա -30» միջոցառումը

Սոխումիի պետական ​​համալսարանում տեղի է ունեցել «Բալթյան շղթա -30» միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին համալսարանի դասախոսները, ուսանողները, ինչպես նաև Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսը և Լատվիայի նախկին նախագահ Վալդիս Զատլերսը:

Ինչպես տեղից հաղորդում է առաջին ալիքի լրագրողը, համալսարանի առաջին և երկրորդ շենքերի միջև կազմակերպվել է կենդանի շղթա, որը խորհրդանշում է «Բալթյան ճանապարհը»:

Ինչպես հայտարարել է Վրաստան այցով գտնվող Լիտվայի արտգործնախարար, Լինաս Լինկևիչուսը, «կենդանի շղթան» օրինակ էր, որ եթե մարդիկ միավորվեն և ունենան նպատակ, ապա կհաղթեն չարիքը և ագրեսիան:

Միջոցառմանը խոսքով ելույթ է ունեցել նաև Լատվիայի նախկին նախագահ, Վալդիս Զատլերը:

«Ինձ համար հուզիչ էր, երբ տեսա շղթան: Դա իսկապես ինձ տարավ 30 տարի առաջ ունեցած հույզերի և հիշողությունների գիրկը: Չկա Լիտվայի, Լատվիայի կամ Էստոնիայի ազատություն կամ նույնիսկ Վրացական ազատություն, գոյություն ունի միասնական արժեքներ, որոնց պետք է հասնենք միասին: Լատվիան երբեք չի ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Շատ երջանիկ եմ, որ տեսա թե ինչ էր կատարվում դրսում, ձեր գործողությունը հնարավոր է լինի զենքից ուժեղ»,-հայտարարել է Լատվիայի նախկին նախագահը:

1989 թվականի օգոստոսի 23-ին, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի բնակչությունը ստեղծել էր 600 կմ. երկարությամբ շղթա, որի արդյունքում փաստացի միասին կապվեցին այդ հանրապետությունների մայրաքաղաքները ՝ Ռիգան, Վիլնյուսը և Տալիը: Ցույցը տեղի էր ունեցել Մոլոտով-Ռիբենտրոպի պակտի 50-ամյակին և դրա նպատակն էր համաշխարհային հանրության ուշադրությունը բևեռել  պատմական իրադարձության վրա, որը փոխեց բալթյան երկրների ճակատագիրը:

 

 

Թողնել մեկնաբանություն