Սոսո Փխակաձե. Ինչպես մենք տեղեկացանք, իշխանությունը պատրաստվում է ոչ միայն շարունակել 200 լարիի օգնությունը, այլ՝ կլինի միջոցառումների փաթեթ
Սոսո Փխակաձե. Ինչպես մենք տեղեկացանք, իշխանությունը պատրաստվում է ոչ միայն շարունակել 200 լարիի օգնությունը, այլ՝ կլինի միջոցառումների փաթեթ

200 լարի օգնության հետ կապված, եթե ճիշտ եմ հիշում, վարչապետը նշեց, որ դա կշարունակվի և առավել կոնկրետ բան չի ասվել, սակայն իշխանությունը, ինչպես մենք տեղեկացանք, պատրաստվում է ոչ միայն շարունակել այս օգնությունը, այլ՝ կլինի միջոցառումների փաթեթ,- այս մասին հայտարարել է «Վիսոլ գրուպի» նախագահ Սոսո Փխակաձեն՝ վարչապետի հետ հանդիպումից հետո:

Ինչպես նշել է Սոսո Փխակաձեն, բոլորը քաջ գիտակցում են, որ համավարակը ոչ մի տեղ չի գնացել, շարունակական բնույթ ունի:

«Անկեղծորեն ասեմ, որ մենք առավելագույնս փորձեցինք, որ պահպանեինք բոլոր աշխատատեղերը: Սակայն եղան դեպքեր, երբ մարդիկ անաշխատավարձ արձակուրդում էին, առանձնապես՝ ապրիլ-մայիս ամիսներին: Հենց հարկային արտոնությունները եկամտահարկի տեսանկյունից, առավելագույնս օգնեց, որպեսզի պահպանեինք շատ մեծ թվով, 98 տոկոս աշխատակիցներին»,- հայտարարել է Փխակաձեն:

Թողնել մեկնաբանություն