Սոցիալական հեռավարություն Գերմանիայում և 37 անպատասխան գնդակ մեկ հանդիպմանը
Սոցիալական հեռավարություն Գերմանիայում և 37 անպատասխան գնդակ մեկ հանդիպմանը

Գերմանիայի ցածր դիվիզիոնում մրցող թիմերի միջև անց է կացվել տարօրինակ հանդիպում, որը նույնպես ավարտվել է անսովոր հաշվով:

«Հոլդենշտադտը» սեփական հարկի տակ ընդունել է «Ռիպդորֆին» ու հաղթել 37:0 հաշվով:

Խաղից մեկ օր առաջ պարզվել է, որ «Հոլդենշտադի» խաղացողները կապ են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ, որից հետո մրցակիցը պահանջել է հետաձգել խաղը, հաղորդում է Goal- ը: «Ռիպդորֆի» պահանջը չի բավարարվել, և հանդիպումը այնուամենայնիվ կայացել է, քանի որ հակառակ դեպքում ակումբը ստիպված կլիներ վճարել հսկայական տուգանք:

«Ռիպդորֆի» խաղացողները, ի նշան բողոքի, որոշել են խաղադաշտում պահպանել սոցիալական հեռավարությունը և չեն մոտեցել մրցակիցներին: «Հոլդենշտադի» խաղացողները օգտվել են դրանից և մրցակցի անշարժունակությունից օգտվելով 37 անպատասխան գնդակ ուղարկել նրանց դարպասը: