Սոչիում, Վլադիմիր Պուտինի նստավայրում սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը
Սոչիում, Վլադիմիր Պուտինի նստավայրում սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը

Սոչիում, Վլադիմիր Պուտինի նստավայրում սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը:

Տարածված լրատվությամբ, Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման հիմնական հարցը Սիրիայի Իդլիբում գոյություն ունեցող իրավիճակն է:

Հանդիպման սկզբում Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները գնալով զարգանում են: Իր հերթին  Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այս հանդիպումը հնարավոր է տարածաշրջանի համար լինի հուսալի:

Վերջին անգամ նախագահները միմյանց հանդիպել են 10 օր առաջ: