Սոչիում ընթանում է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը
Սոչիում ընթանում է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Սոչիում, Ռուսաստանի նախագահի նստավայրում այս րոպեներին ընթանում է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ռուսական մամուլի փոխանցմամբ, բանակցությունները ընթանում են նեղ շրջանակում:

Մինչ հանդիպումը Վլադիմիր Պուտինը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը շատ լարված է, որի պատճառով անհրաժեշտ է Թուրքիայի և Սիրիայի երկկողմ հանդիպումը:

Ինչպես մինչ հանդիպումը հայտարարել է, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը, Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայից լրատվություն ստանալ Սիրիայում իր ծրագրերի մասին:

Իր հերթին Էրդողանը երեկ հայտարարել էր, որ Պուտինի հետ հանդիպումից հետո Թուրքիան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում:

Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության դադարեցման վերջնաժամկետն ավարտվում է այսօր, Թբիլիսիի ժամանակով 23: 00-ին: ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված պայմանավորվածության համաձայն, քուրդ զինվորականները 120 ժամում պետք է լքեին 30 կիլոմետրանոց գոտին:

Թուրքիայի իշխանությունների պնդմամբ, եթե քրդական զինված միավորումները չեն լքի տարածքը, ապա Անկարան կվերսկսի ռազմական գործողությունը: