Սլովակիայի խորհրդարանի նախագահը շնորհավորում է Կախա Կուճավային՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Սլովակիայի խորհրդարանի նախագահը շնորհավորում է Կախա Կուճավային՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Բորիս Կոլարը շնորհավորում է Կախա Կուճավային՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Թույլ տվեք Սլովակիայի Հանրապետության Ազգային ժողովի անդամների և անձամբ իմ անունից անկեղծորեն շնորհավորել ձեզ Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել առողջություն, ստեղծարարություն և հաջողություններ այսպիսի կարևոր պաշտոնում աշխատելու գործում: Մաղթում եմ, որ ձեր խորհրդարանի նախագահությունը ուղեկցվի կայունությամբ և հավասարակշռությամբ՝ որոշումների կայացման գործընթացում: Ուրախ եմ, որ մեր երկրների հարաբերությունները սերտ ու բարեկամական են: Օգտվելով առիթից՝ կցանկանայի վերահաստատել իմ հետաքրքրությունը` զարգացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների: Այս կապակցությամբ թույլ տվեք ասել, որ վստահ եմ, որ Վրաստանի և Սլովակիայի բարձրագույն օրենսդիր մարմինների միջև երկկողմ շփումներն ու երկխոսությունը էլ ավելի կխորանան», – իր շնորհավորական նամակում գրել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահը: