Սկսվում է առաջիդասարանցիների գրանցումը
Սկսվում է առաջիդասարանցիների գրանցումը

Առաջին դասարանցիների գրանցումը սկսվում է այսօր և կիրականացվի չորս փուլով: Ինչպես ասում են Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում, 2021-2022 ուսումնական տարվա համար գրանցման հնարավորություն կունենան այն երեխաները, ովքեր մինչ սեպտեմբերի 15-ը դառնում են վեց տարեկան:

Գրանցման առաջին փուլում`մարտի 15-ից մարտի 26-ը, գրանցում կանցնեն հատուկ կրթական կարիք ունեցող երեխաները:

Առաջին փուլում գրանցվող երեխաների ծնողները պետք է դիմեն նախընտրելի հանրակրթական դպրոցին: Դպրոցի ղեկավարությունը երեխային կգրանցի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (EMIS): Հատուկ կրթական կարիք ունեցող երեխայի ծնողը դպրոցում լրացնում է համապատասխան դիմումի ձև, որից հետո երեխան գնահատվում է բազմամասնագիտական ​​թիմի կողմից և որոշվում է նրա կրթական կարիքը: Հատուկ կրթական կարիքի հաստատման դեպքում, դպրոցն ապահովում է աշակերտի ընդունումը` համապատասխան փաստաթղթերի հիման վրա: Գրանցված երեխաների համար փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2021 թվականի մարտի 29-ից ապրիլի 24-ն է:

Կրթական կարիքներ ունեցող երեխան կարող է համարվել այն երեխան, որն ունի ՝ Ա) Ֆիզիկական սահմանափակում. Բ) Մտավոր զարգացման խանգարում. Գ) Ուսման ունակության խանգարում. Դ) Զգայարանական զարգացման խանգարումներ (լսողություն և (կամ) տեսողություն). Ե) Խոսքի զարգացման խանգարում. Վ) Վարքային և հուզական խանգարումներ. Է) Երկարատև հոսպիտալացման անհրաժեշտություն. Ը) Սոցիալական գործոններով պայմանավորված դժվարություններ, որոնց պատճառով այն ի վիճակի չէ բավարարել ազգային ուսումնական ծրագրի պահանջները. Ի) Աուտիզմի սպեկտր:

Ինչպես հայտարարում են կրթության նախարարությունում, այն երեխաների ծնողները, որոնց մոտ չի հաստատվի հատուկ կրթական կարիք, հնարավորություն կունենան երեխային գրանցել հաջորդ փուլում:

Գրանցման երկրորդ փուլը հնարավոր կլինի ապրիլի 27-ից մայիսի 11-ը և դպրոցում կգրանցվեն այն երեխաները, որոնք.

Ա) Քույրը կամ եղբայրը սովորում են նույն դպրոցում.
Բ) Ծնողը / խնամակալը / խնամողը այդ հանրային դպրոցի աշխատակից է.
Գ) Ընտանիքից երկու կամ ավելի երեխաներ միաժամանակ մտնում են առաջին դասարան:

Այս փուլում գրանցումն իրականացվում է ծնողների / օրինական խնամակալի կողմից հանրակրթական դպրոցներ ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացմամբ: Գրանցումն ապահովում է հանրային դպրոցը:

Երրորդ փուլ – համընդհանուր գրանցումը սկսվում է մայիսի 13-ից և կտևի մինչև հունիսի 5-ը

Գրանցումն իրականացվելու է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի www.emis.ge պաշտոնական կայքում: Գրանցումն իրականացվում է ծնողի / օրինական խնամակալի կողմից: Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտին ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու են հունիսի 8-ից 22-ը: Սահմանված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ավտոմատ կերպով կչեղարկվի:

Չորրորդ փուլ 

Չորրորդ փուլը կիրականացվի հունիսի 24-ից հուլիսի 10-ը, դպրոցներում: Այս փուլում ազատ տեղերում տեղի կունենա այն աշակերտների գրանցումը, որոնք չեն կարողացել գրանցվել՝ առաջին, երկրորդ և երրորդ փուլերում, կամ ցանկանում են փոխել գրանցումը:

Չորրորդ փուլում աշակերտի գրանցումն ապահովում է հանրային դպրոցը `ծնողի / օրինական խնամակալի կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա:

Առաջին դասարան ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր.

• Աշակերտի օրինական ներկայացուցչի դիմումը, որը պետք է ներառի տեղեկություններ օրինական ներկայացուցչի բնակության վայրի և հեռախոսահամարի մասին.

• Աշակերտի ծննդյան վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և Վրաստանում կացության թույլտվության փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում).

«Նախարարությունը հորդորում է ծնողներին ուշադիր ուսումնասիրել գրանցման պայմաններն ու ժամկետները, որպեսզի կարողանան ժամանակին և անխափան կերպով իրենց երեխաներին ընդգրկել դպրոց», – հայտարարել են նախարարությունում: