Սկսվել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի աշխատանքային այցը Բրյուսել
Սկսվել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի աշխատանքային այցը Բրյուսել

Սկսվել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի աշխատանքային այցը Բրյուսել:

Վրաստանի կառավարության ղեկավարը գլխավորում է Վրաստանի պատվիրակությանը Վրաստան-Եվրամիություն ասոցացման խորհրդի նիստին, որը այսօր տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդում:

Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, Գիորգի Կվիրիկաշվիլին արդեն գտնվում է Եվրոպայի խորհրդում, որտեղ նրան, մինչ խորհրդի նիստի սկիզբը , նախաճաշի է հրավիրել Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: