Սկսվել է Քութաիսիից Բրյուսել ուղիղ չվերթների իրականացումը
Սկսվել է Քութաիսիից Բրյուսել ուղիղ չվերթների իրականացումը

Քութաիսիի միջազգային օդանավակայանից այսօր իրականացվել է ևս մեկ նոր չվերթ ՝ Բրյուսելի ուղղությամբ: Բելգիայի ուղղությամբ սկսվել են կանոնավոր ավիափոխադրումները:

Առաջին չվերթի ուղևորներին Դավիթ Աղմաշենեբելիի անվան օդանավակայանում բաժանվել են խորհրդանշական նվերներ:

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ից «Wizz Air» ընկերությունը Քութաիսիի միջազգային օդանավակայանից սկսել է թռիչքները յոթ նոր ուղղությամբ, դրանք են ՝ Բազելը, Կոպենհագենը, Բրյուսելը, Թալինը, Էյնդհովենը, Բարին և Պոզնանը: Մինչ այս Վրաստանից Շվեյցարիա, Դանիայի թագավորություն և Էստոնիա ուղիղ չվերթներ չեն կատարվել: