«Սքայափ աիրլայնսի» տեղեկացմամբ, ՈՒկրաինայից Վրաստանի ուղղությամբ չվերթները կվերսկսվեն հուլիսի 1-ից
«Սքայափ աիրլայնսի» տեղեկացմամբ, ՈՒկրաինայից Վրաստանի ուղղությամբ չվերթները կվերսկսվեն հուլիսի 1-ից

ՈՒկրաինական «Սքայափ աիրլայնս» ավիաընկերության հաղորդմամբ, ՈՒկրաինայից Վրաստանի ուղղությամբ չվերթները կվերսկսվեն հուլիսի 1-ից: Այս մասին ընկերության մամուլի ծառայությանը հենվելով գրում է ուկրաինական մամուլը:

«Հուլիսի 1-ից ծրագրվում է վերսկսել միջազգային չվերթները Վրաստանի և Ալբանիայի ուղղությամբ, իսկ հուլիսի 15-ից այլ երկրների ուղղությամբ, որոնց հետ արդեն ձեռք է բերվել համաձայնություն», – ասված է ավիաընկերության հայտարարության մեջ:

Այնուամենայնիվ, ավիաընկերությունում նշում են, որ չվերթների վերսկսումը չի նշանակում, որ չեղարկվում են ուղևորության վրա հաստատված բոլոր սահմանափակումները:

«Ավիաընկերությունը կոչ է անում ուղևորներին, նախքան տոմսեր գնելը ծանոթանալ այն երկրների պահանջներին, որտեղ ուղևորվում են, ինչպես նաև համոզվել, որ նրանք ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը», – ասված է հայտարարության մեջ: