«Սիստրա» ընկերության որոշմամբ, Ճավճավաձեի պողոտայում ավտոբուսների գծերը տեղակայվելու են ճանապարհի մեջտեղում. Կախա Կալաձե
«Սիստրա» ընկերության որոշմամբ, Ճավճավաձեի պողոտայում ավտոբուսների գծերը տեղակայվելու են ճանապարհի մեջտեղում. Կախա Կալաձե

Միջազգային մրցույթում հաղթող ֆրանսիական «սիստրա» ընկերության որոշմամբ, Թբիլիսիում, Ճավճավաձեի պողոտայում, ճանապարհի վերանորոգումից հետո, ավտոբուսների գծերը տեղակայվելու են ճանապարհի մեջտեղում: Այս մասին մայրաքաղաքի քաղաքապետ, Կախա Կալաձեն վերանորոգման աշխատանքները դիտելուց հետո հայտարարել է ֆեյսբուք լայվի ժամանակ: Նրա խոսքով ծրագրվում է կառուցել համապատասխան ենթակառուցվածք:

Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, փողոցի երկու կողմերում ծրագրված է պատրաստել հեծանիվների համար ճանապարհ:

Հատկանշական է, որ փողոցի վրա տեղադրվելու են աղբարկղեր, որոնք գտնվելու են գետնի տակ: