Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության դադարեցման վերջնաժամկետն ավարտվում է այսօր
Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության դադարեցման վերջնաժամկետն ավարտվում է այսօր

Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության դադարեցման վերջնաժամկետն ավարտվում է այսօր:

ԱՄՆ-ի միջնորդությամբ 120-ժամյա զինադադարը ի ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 22-ին, Թբիլիսիի ժամանակով 23: 00-ին: Մինչ այդ Սոչիում նախատեսված է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև հանդիպումը: Հանդիպմանը Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության հարցը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի նախագահը, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սիրիայի հյուսիս-արևելյան մասում «կձեռնարկի անհրաժեշտ քայլեր»:

Հիշեցնենք, պաշտոնական Անկարան, Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում քրդերի դեմ ռազմական գործողությունը սկսել էր հոկտեմբերի 9-ին: Հոկտեմբեր 17-ին, Անկարայում, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի և Թուրքիայի նախագահի միջև կայացած հանդիպումից հետո, Թուրքիայի իշխանությունները հայտարարել են հնգօրյա հրադադարի մասին: Պայմանավորվածության համաձայն, քուրդ զինվորականները 120 ժամում պետք է լքեին 30 կիլոմետրանոց գոտին: Թուրքիայի իշխանությունների պնդմամբ, եթե քրդական զինված միավորումները չեն լքի տարածքը, ապա Անկարան կվերսկսի ռազմական գործողությունը: