Սիրիայում Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունները ունենալու են կործանարար հետևանքներ. Մայք Պոմպեո
Սիրիայում Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունները ունենալու են կործանարար հետևանքներ. Մայք Պոմպեո

Սիրիայում Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունները ունենալու են կործանարար հետևանքներ,- ԱՄՆ-ի պետքարտուղարության լրատվությամբ, այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է Վաշինգտոնում Թուրքիայի արտաքին գործերի նախարար, Մեվլութ Չավուշողլուի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ավարտից հետո Չավուշողլուն ասել է, որ մարտահրավերների և երկկողմ հարաբերությունների մասին Մայք Պոմպեոյի հետ ունեցել է կոնստրուկտիվ երկխոսություն:

Հանդիպման ավարտից հետո սոցիալական «թվիտեր» ցանցում հայտարարություն է արել Թուրքիայի փոխնախագահը: Փուաթ Օքտայի խոսքով, ԱՄՆ-ն պետք է ընտրի, ցանկանում է թե ոչ մնալ Թուրքիայի դաշնակից, թե ռիսկի տակ կդնի երկրների բարեկամությունը, ահաբեկչական կազմակերպությունների հետ ուժերի միավորմամբ և ՆԱՏՕ-ի դաշնակցի պաշտպանությունը:

Թուրքիան, քրդական զինված խմբավորմանը, որին սատարում է ԱՄՆ-ն, համարում է ահաբեկչական խմբավորում: