Սիրիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» անդամ, որին մեղադրում են 100 մարդու սպանության մեջ
Սիրիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» անդամ, որին մեղադրում են 100 մարդու սպանության մեջ

Սիրիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» անդամ, որին մեղադրում են 100 մարդու սպանության մեջ: Այս մասին հայտնում է բելգիական մամուլը:

35-ամյա բելգիացի Անուար Հադուշը հայտնի է «դահիճ» մականունով: 2009 թվականից նա կնոջ հետ միասին բնակվում էր Մեծ Բրիտանիայում: 2014-ին զույգը մեկնել է մերձավոր արևելք և միացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Սիրիայում բնակվելու ժամանակ նա կեղծ փաստաթղթերով ամեն ամիս Բիրմինհեմում բնակվելու համար ստանում էր սոցիալական նպաստ: Կասկած կա, որ նշված գումարով  2015 և 2016 թվականներին ֆինանսավորվել են ահաբեկչությունները Փարիզում և Բրյուսելում:

Այս պահին «դահիճը» ձերբակալված է «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ներկայացուցիչների կողմից: