Սիրիայում ավիահարձակումների հետևանքով զոհվել է 18 խաղաղ քաղաքացի
Սիրիայում ավիահարձակումների հետևանքով զոհվել է 18 խաղաղ քաղաքացի

Սիրիայում ավիահարձակումների հետևանքով զոհվել է 18 խաղաղ քաղաքացի, այդ թվում՝ 13 երեխա:

Տարածվում է տեղեկություն, որ հարձակումները Սիրիայի տարածքի ուղղությամբ իրականացրել է ռուսական ավիացիան: Ինչպես հայտարարում են սիրիացի իրավապաշտպանները, Իդլիբում և Հալեպում խաղաղ քաղաքացիների սպանության պատասխանատուն ռուսներն են:

Ռուսաստանի ավիացիան աջակցում է Բաշար Ասադի զորքին, ով հարձակվում է ապստամբների կողմից վերահսկվող տարածքների վրա:

ՄԱԿ-ի տեղեկությամբ, միայն Իդլիբ նահանգից բռնի տեղահանվել է 350 000 մարդ: