Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է 20 խաղաղ բնակիչ
Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է 20 խաղաղ բնակիչ

Սիրիայի Դեր Էլ Զոր գավառում ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է 20 խաղաղ բնակիչ: Լրատվությունն այս մասին տարածում է Սիրիայի կառավարական «Սանա» գործակալությունը:

Տարածված լրատվությամբ, օդային հարվածները իրականացվել են Իրաքի սահմանին, Ալ Բաղուզ գյուղում: Ավիահարվածի հետևանքով զոհվածների թվում կան նաև երեխաներ:

Գործակալության տվյալներով, ավիահարվածները իրականացվել են երկու փուլով: Բացի զոհերի շրջանում վնասվել են տներ և այլ շինություններ: