Սիրիայի ճգնաժամը, մի մասն է այն գլոբալ դիմակայության, որը ընթանում է Ռուսաստանի դաշնության և արևմուտքի միջև. Դավիթ Ռաքվիաշվիլի
Սիրիայի ճգնաժամը, մի մասն է այն գլոբալ դիմակայության, որը ընթանում է Ռուսաստանի դաշնության և արևմուտքի միջև. Դավիթ Ռաքվիաշվիլի

Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար, Դավիթ Ռաքվիաշվիլին հայտարարում է, որ Սիրիան գլոբալ արճակատման մասնիկներից մեկն է, որը գոյություն ունի Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև:

«Առաջին հերթին պետք է հասկանալ, որ Սիրիայի ճգնաժամը, մի մասն է այն գլոբալ դիմակայության, որը ընթանում է Ռուսաստանի դաշնության և արևմուտքի միջև»,-հայտարարել է Ռաքվիաշվիլին:

Ինչ վերաբերում է հարցին, Սիրիայի իրադարձությունների կապակցությամբ  հնարավոր է թե ոչ, որ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրավիրի անվտանգության խորհրդի նիստ, Ռաքվիաշվիլին հայտարարել է, որ իհարկ է Վրաստանի նախագահը ուշադիր հետևում է իրադարձություններին և կարգադրել է իրեն անց կացնել կոնսուլտացիաներ, որից հետո կընդունվի որոշում:

Հիշեցնենք, ի պատասխան Սիրիայում քիմիական զենք օգտագործելուն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մի քանի ժամ առաջ հրթիռային հարված են հասցրել Սիրիային: