Սիրիայի Ռաս-էլ-Այն քաղաքում կրկին լսվում են կրակոցների և պայթյունների ձայներ (ֆոտո)

Սիրիայի Ռաս-էլ-Այն քաղաքում կրկին լսվում են կրակոցների և պայթյունների ձայներ: Նշված փաստն արձանագրել է Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խումբը:

Քուրդ զինյալների տեղեկությամբ, Սիրիայի քաղաքի ուղղությամբ Թուրքիայի կողմից իրականացվում են կրակոցներ, որը հերքում է Թուրքիան: Պաշտոնական Անկարան հայտարարում է, որ նրանք կատարում են համաձայնության պայմանները:

Հոկտեմբերի 17-ին Անկարա էին մեկնել ԱՄՆ-ի պետական քարտուղարը և փոխնախագահը: Ամերիկացի բարձրպաշտոնյաները Թուրքիայի իշխանության հետ բանակցությունների ժամանակ համաձայնել էին Սիրիայում ռազմական գործողությունները հինգ օրով դադարեցնելու շուրջ: