Սիրիայի որոշումը Աբխազիայի և «Հարավային Օսիայի» հետ հաստատել դիվանագիտական կապեր, միջազգային իրավունքի խախտում է. Նորվեգիայի կառավարություն
Սիրիայի որոշումը Աբխազիայի և «Հարավային Օսիայի»  հետ հաստատել դիվանագիտական կապեր, միջազգային իրավունքի խախտում է. Նորվեգիայի կառավարություն

Նորվեգիայի կառավարությունը Վրաստանի խամաճիկային տարածաշրջանների ճանաչման մասին Սիրիայի որոշումը գնահատել է, որպես միջազգային իրավունքի խախտում: Այս մասին ասված է Նորվեգիայի կառավարության վեբ կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Մայիսի 29-ին Սիրիան հայտարարել է, որ ծրագրում է Վրաստանի անջատողական տարածաշրջանների՝ Աբխազիայի և «Հարավային Օսիայի»  հետ հաստատել դիվանագիտական կապեր: Ռուսաստանի և Վրաստանի միջև 2008 թվականի զինված հակամարտության արդյունքում, Վրաստանի այս երկու տարածաշրջանները անկախ պետություն են ճանաչվել ՝ Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Նաուրույի կողմից: Մայիսի 31-ին, ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի հանդիպմանը Նորվեգիան և այլ երկրներ հայտարարել են, որ երկու խամաճիկային տարածաշրջանի հետ դիվանագիտական կապեր հաստատելը միջազգային իրավունքով տարածքային ամբողջականության սկզբունքների խախտում է: Սիրիայի որոշումը, ճանաչել Վրաստանի տարածաշրջանների անկախությունը, միջազգային իրավունքի խախտում է: Նորվեգիայի  աջակցությունը ՝ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ պահպանվելու է»,-ասված է Նորվեգիայի կառավարության հայտարարությունում: