Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սիրիացի հայերին հայրենիք, Սիրիա վերադառնալու կոչ է արել
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սիրիացի հայերին հայրենիք, Սիրիա վերադառնալու կոչ է արել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սիրիացի հայերին հայրենիք, Սիրիա վերադառնալու կոչ է արել: Հայտարարությունն այս մասին Սիրիայի նախագահն արել է Դամասկոսում, Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ հանդիպմանը:

Ինչպես տեղեկացնում է կաթողիկոսի մամլո ծառայությունը, հանդիպման ժամանակ քննարկվում էին սիրիացի հայերի հետ կապված հարցերը: Ասադը հայտարարել է, որ սիրիացի հայերը մշտապես կարևոր ներդրում են ունեցել Սիրիայի զարգացման գործում:

Ռուսական մամուլում տարածված տեղեկությամբ, Սիրիայում նախքան քաղաքացիական պատերազմը բնակվում էր 250 հազար հար: Նրանցից 130 հազարը պատերազմի ժամանակաշրջանում լքել էր հայրենիքը: 22 հազարը ապաստան էր գտել Հայաստանում: