Սիրիայի հակամարտության հարցով Անկարայում տեղի է ունենալու ՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպումը
Սիրիայի հակամարտության հարցով Անկարայում տեղի է ունենալու ՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպումը

Չորեքշաբթի՝ ապրիլի 4-ին, Անկարայում տեղի կունենա Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Վլադիմիր Պուտինի և Հասան Ռուհանիի հետ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կքննարկվի Սիրիայի հարցը։

Թուրքիա այցի շրջանակում Պուտինը կմասնակցի նաև «Աքույու» ԱԷԿ-ի հիմնարկեքի պաշտոնական արարողությանը։

Թուրքիայի նախագահի աշխատակազմում հայտնել են, որ երեք երկրների նախագահների հանդիպման նախօրեին՝ ապրիլի 3-ին, Անկարայում տեղի կունենա Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը։ Էրդողանի և Պուտինի գլխավորած նիստի նպատակը ռուս-թուրքական հարաբերությունների քննարկումն է։ Նիստի մասնակիցները կքննարկեն նաև տարածաշրջանային և համաշխարհային օրակարգը։