Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Ալ-Մուալեմը մահացել է 79 տարեկան հասակում
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Ալ-Մուալեմը մահացել է 79 տարեկան հասակում

Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Ալ-Մուալեմը մահացել է 79 տարեկան հասակում, այս մասին հայտնում են արաբական լրատվամիջոցները, կառավարական գործակալություններին հիմնվելով:

Վալիդ Ալ-Մուալեմը Բաշար Ասադի կառավարությունում զբաղեցնում էր նաև փոխվարչապետի պաշտոնը:

Վալիդ Ալ-Մուալեմը Սիրիայի ԱԳ նախարարությունում աշխատում էր 1964 թվականից։ Նա սիրիական դիվանագիտական առաքելություններում ծառայել է Տանզանիայում, Սաուդյան Արաբիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում։ Տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել է Ռումինիայում և Միացյալ Նահանգներում Սիրիայի դեսպանի պաշտոնը։

Վալիդ Ալ-Մուալեմը Սիրիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից։ Հենց նրա նախարարության օրոք Սիրիան ճանաչել է Վրաստանի բռնազավթված տարածքների այսպես կոչված անկախությունը 2018 թվականին, որից հետո Վրաստանը խզել է Սիրիայի հետ դիվանագիտական կապերը:

Թողնել մեկնաբանություն