«Սինոֆարմը» և «Սինովակը» հավատարմագրված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, հետևաբար բազմաթիվ երկրներում դա ճանաչված է և հնարավոր է ճամփորդել. Ամիրան Գամղրելիձե
«Սինոֆարմը» և «Սինովակը» հավատարմագրված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, հետևաբար բազմաթիվ երկրներում դա ճանաչված է և հնարավոր է ճամփորդել. Ամիրան Գամղրելիձե

«Սինոֆարմ» և «Սինովակ» չինական պատվաստանյութերը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլատրված յոթ պատվաստանյութերի ցուցակում են: Հետևաբար, երկրների մեծամասնությունը ճանաչում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլատրված բոլոր յոթ պատվաստանյութերը և հնարավոր է ճանապարհորդել այդ երկրներում,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո, հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:

Ըստ նրա, ճանապարհորդության համար այսօր հիմնական փաստաթուղթը բացասական «ՊՇՌ» թեստն է, եթե երկիրը Վրաստանի համար հատուկ սահմանափակումներ չունի:

«Չինական պատվաստանյութերը «Սինոֆարմը» և «Սինովակը» ներառված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլատրված յոթ պատվաստանյութերի ցուցակում: Հետևաբար, շատ երկրներ ընդունում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլատրված բոլոր յոթ պատվաստանյութերը և հնարավոր է ճանապարհորդել: Ճամփորդության համար հիմնական փաստաթուղթն այսօր «ՊՇՌ» բացասական թեստն է, եթե այդ երկիրը չունի հատուկ սահմանափակումներ մեր երկրի համար: Պատվաստումը հիմնականում պահանջվում է մեծ հավաքատեղիներում ապրելու վայրերում, ինչպիսիք են համալսարանական կամպուսները, ինչպես նաև այլ տեսակի խոշոր հավաքների, համագումարների, կոնֆերանսների և այլնի համար», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: