Սինոդի նիստի որոշումը կհրապարակվի վաղը
Սինոդի նիստի որոշումը կհրապարակվի վաղը

Սինոդի նիստի որոշումը կհրապարակվի վաղը: Այս մասին Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ, Անդրիա Ջաղմաիձեն գրել է սոցիալական ցանցում:

«Այն պատճառով, որ Սինոդի նիստում քննարկվել են մեծ թվով հարցեր, որոշման վերջնական տեքստը հնարավոր չի եղել ավարտել: Վճիռը կընթերցվի վաղը»,- գրել է Անդրիա Ջաղմաիձեն:

Վրաստանի Պատրիարքարանում այսօր տեղի է ունեցել Սուրբ սինոդի նիստը: Ըստ Անդրիա Ջաղմաիձեի, Սուրբ Սինոդի այսօրվա նիստում քննարկված հարցերի թվում եղել է՝ Դավիթ Գարեջիի հարցը, ինչպես նաև պատվաստումը:

Սինոդի նստաշրջանը ղեկավարում էր Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը: Նիստին մասնակցել է 35 քահանայապետ: