Սինայի թերակղզում ահաբեկչության հետևանքով զոհվել է հինգ մարդ
Սինայի թերակղզում ահաբեկչության հետևանքով զոհվել է հինգ մարդ

Սինայի թերակղզում ահաբեկչության հետևանքով զոհվել է հինգ մարդ, տուժել՝ մի քանիսը:

«Ռոյտերս» գործակալության տեղեկությամբ, թերակղզու հյուսիսային մասում պայթյունի ժամանակ զոհվել է չորս իրավապահ և մեկ խաղաղ քաղաքացի:

Ինչպես հայտնի է, պայթյունը տեղի  է ունեցել Շեյխ Զուվեյդ քաղաքում: Մահապարտ ահաբեկիչները իրենց պայթեցրել են շուկայի մերձակայքում: Տեղի ունեցածի առնչությամբ պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: