Սիղնաղիի մունիցիպալիտետի Անագ գյուղի բնակչությունը խմելու ջրի պահանջով անցկացրել է բողոքի ցույց
Սիղնաղիի մունիցիպալիտետի Անագ գյուղի բնակչությունը խմելու ջրի պահանջով անցկացրել է բողոքի ցույց

Սիղնաղիի մունիցիպալիտետի Անագ գյուղի բնակչությունը խմելու ջրի պահանջով անցկացրել է բողոքի ցույց:

Տեղի բնակիչները հայտարարում են, որ գյուղի մեծ մասը մնացել է առանց խմելու ջրի:

Նրանց խոսքով, ցանցում այնքան քիչ քանակությամբ ջուր է գալիս, որ դույլը լցնելու համար անհրաժեշտ են ժամեր:

Անագում նոր ռեզերվուարը դրվել է 10 տարի առաջ, սակայն ինչպես ասում է բնակչությունը, այն աղտոտված է:

Ցույցի մասնակիցները փորձել են փակել ճանապարհը, սակայն ոստիկանությունը նրանց այդ իրավունքը չի տվել:

Ցուցարարները հանդիպել են տեղի իշխանության ներկայացուցիչներին: