Սիդնեյի օպերայում գազի արտահոսք է
Սիդնեյի օպերայում գազի արտահոսք է

Բնական գազի արտահոսքի պատճառով, Սիդնեյի օպերային տարհանել են հարյուրավոր քաղաքացիների: Տուժածների մասին լրատվություն առայժմ չկա: Միջադեպի մասին իր թվիթերի էջում գրել է Նոր ՈՒելս նահանգի հրշեջ ծառայությունը:

«Սիդնեյի օպերայում բնական գազի արտահոսքի պատճառով, այս պահին կենտրոնացված են հրշեջ բրիգադները: Շենքից և հարակից տարածքներում գտնվող ռեստորաններից տարհանվել է մոտ 500մարդ»,- ասված է հայտարարության մեջ:

Ռոյտեր գործակալության լրատվությամբ, գազի արտահոսքը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ: