«Սի Էն Էնի» տեղեկությամբ, Դոնալդ Թրամփին ուղարկված ծրարում հայտնաբերվել է ռիցին թունավոր նյութ
«Սի Էն Էնի» տեղեկությամբ, Դոնալդ Թրամփին ուղարկված ծրարում հայտնաբերվել է ռիցին թունավոր նյութ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Դոնալդ Թրամփին ուղարկված ծրարի մեջ հայտնաբերվել է ռիցին թունավոր նյութ: Այս մասին տեղեկությունը անանուն աղբյուրին նշելով տարածում է «Սի Էն Էն»-ը:

Հաղորդվում է, որ իրավապահները կասկածելի ծրարը հայտնաբերել են, ԱՄՆ-ի նախագահի վարչակազմին առաքված փոստի պարտադիր ստուգման ժամանակ:

«Սի Է Էնը» հայտնում է, որ երկու տարբեր հետազոտություններ հաստատել են ծրարի մեջ ռիցինի առկայությունը: Այժմ իրավապահ մարմիններն ուսումնասիրում են ծրարի ծագումը: Հայտնի է, որ այն ուղարկվել է Կանադայից: