Շվեյցարիայում, Ryanair ընկերության օդաչուները գործադուլ են անում
Շվեյցարիայում, Ryanair ընկերության օդաչուները գործադուլ են անում

Շվեյցարիայում սկսվել է Ryanair ընկերության օդաչուների գործադուլը: Տարածված տեղեկությամբ, գործադուլ են պատրաստվում անել Բելգիայում, Գերմանիայում և Նիդերլանդներում: Օդաչուները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի ավելացում:

Գործադուլի պատճառով, ընկերությունը ստիպված է եղել հետաձգել 22 չվերթ:

Արհմիությունները գործադուլի պատճառ են անվանում այն, որ ընկերությունը մինչ այժմ հրաժարվում է բանակցել օդաչուների հետ:

Ryanair-ը խոշոր բյուջետային ընկերություն է, որը աշխատում է աշխարհի 33 երկներում: Ընկերությունում աշխատում է շուրջ 12 հազար մարդ: