Շվեյցարիայում հայտնաբերել են տանը քնած վրացի գողերի
Շվեյցարիայում հայտնաբերել են տանը քնած վրացի գողերի

Շվեյցարիայում հայտնաբերել են տանը քնած վրացի գողերի: Միջադեպը տեղի է ունեցել Պյան Սան Ջակոմո քաղաքում:

Ինչպես գրում է շվեյցարական մամուլը, հարևանները գիշերը նկատել են կասկածելի անձանց, որոնք փորձում էին մտնել տներ: Այս մասին նրանք տեղեկացրել են սեփականատիրոջը:

Առավոտյան տեղ  հասած շվեյցարացին տանը քնած վիճակում հայտնաբերել է երկու գողի: Նրանք փորձել են փախչել, սակայն ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել գողերին:

Հետաքննության տեղեկությամբ, Վրաստանի 19 և 26 տարեկան քաղաքացիներին մեղադրանք է ներկայացվել մի քանի տուն կողոպտելու գործով: Հետաքննությունը շարունակվում է: