Շվեյցարիայում հանրային հեռարձակողի ֆինանսավորման հարցով ընթանում է հանրաքվե
Շվեյցարիայում հանրային հեռարձակողի ֆինանսավորման հարցով ընթանում է հանրաքվե

Շվեյցարիայում հանրային հեռարձակողի ֆինանսավորման հարցով ընթանում է հանրաքվե: Քաղաքացիները որոշելու են վերացնել թե ոչ տարեկան արտոնագրման հարկը, որով ֆինանսավորվում է հեռարձակողը:

Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողներն են  Շվեյցարիայի ժողովրդական և լիբերալ կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները: Նշված կազմակերպությունները բողոքում են պետական հեռուստա-ռադիո ընկերություններին աջակցության նպատակով, քաղաքացիների համար հարկեր սահմանելու դեմ:

Հանրային հեռարձակողի ֆինանսավորման հակառակորդները գտնում են, որ մամուլի ոլորտը պետք է կարգավորվի ազատ շուկայի սկզբունքով, իսկ սպառողները անձամբ պետք է որոշեն, թե որ հեռուստա-ռադիո ծրագրերը պետք է ֆինանսավորեն: