Շվեյցարիայի նախագահը Գիորգի Գախարիային շնորհավորել է վարչապետի պաշտոնը զբաղեցնելու առթիվ
Շվեյցարիայի նախագահը Գիորգի Գախարիային շնորհավորել է վարչապետի պաշտոնը զբաղեցնելու առթիվ

Շվեյցարիայի նախագահ, ՈՒլի Մաուրերը Գիորգի Գախարիային շնորհավորել է վարչապետի պաշտոնը զբաղեցնելու առթիվ:

Շվեյցարիայի նախագահը շնորհավորական նամակում ընդգծում է Վրաստանի և Շվեյցարիայի միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները և նշում, որ այդ հարաբերությունների արդյունքն է, որ Թբիլիսիում կառուցվում է նոր դեսպանատունը, որը բացվելու է հոկտեմբերին:

«Շվեյցարիան ակընկալում է մեր հարաբերությունների հետագա զարգացում: Մեր երկրին պատիվ է հանդիսացել, որ Վրաստանը ներկայացնենք Ռուսաստանի դաշնությունում: Շվեյցարիան հավատարիմ է մնում ստանձնած պարտավորությունների նկատմամբ: Պարոն վարչապետ, խնդրում եմ այս շնորհավորական նամակը ընդունեք որպես ձեր նկատմամբ ունեցած մեծ հարգանքի ապացույց»,-ասված է շնորհավորական նամակում:

Լրատվությունն այս մասին տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը: