Շվեյցարիան հուլիսի 20-ից Վրաստանի քաղաքացիների համար կբացի սահմանը
Շվեյցարիան հուլիսի 20-ից Վրաստանի քաղաքացիների համար կբացի սահմանը

Շվեյցարիան հուլիսի 20-ից կբացի սահմանը Վրաստանի քաղաքացիների համար:

Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանում Շվեյցարիայի դեսպանությունը:

Դեսպանության փոխանցմամբ, տեղեկությունը նոր կանոնների և միջոցառումների  մասին, որոնք կգործարկվեն հուլիսի 20-ից, կհրապարակվի կայքէջում:

«Խնդրում ենք, հաշվի առնել, որ Շվեյցարիայի սահմանները մինչև հուլիսի 20-ը փակ են»,- հայտարարում են դեսպանությունում: