Շվեյցարիա, Դանիա, Իռլանդիա, Հիբրալթար - Վրաստանի հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնության ընտրական փուլում
Շվեյցարիա, Դանիա, Իռլանդիա, Հիբրալթար - Վրաստանի հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնության ընտրական փուլում

Այսօր, Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի է ունեցել Եվրոպայի 2020 թվականի առաջնության, ընտրական փուլի քվեարկությունը:

Ելնելով այն բանից, որ Վրաստանի հավաքականը ազգերի լիգայի «Դ» դիվիզյոնում իր ելույթը ավարտել էր լավագույն արդյունքով, քվեարկությունում հայտնվել էր 4-րդ զամբյուղում, որտեղ հայտնվել են նաև ՝ Հունգարիան, Ռումինիան, Հունաստանը, Ալբանիան, Մոնտենեգրոն, Կիպրոսը, Էստոնիան, Սլովենիան և Լիետուվան: Նախապես հայտնի էր, որ խաչակիրները հանդես են գալու 5 թիմից բաղկացած խմբում:

Վլադիմիր Վայսի ղեկավարած թիմի մրցակիցներն են.

D – Շվեյցարիա, Դանիա, Իռլանդիա, Վրաստանի, Հիբրալթար:

Հյուրընկալող թիմեր. Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը հյուրընկալելու է 12 երկիր: Այդ պատճառով մրցաշարի գոյության պատմությունում առաջին անգամ, ոչ մի հյուրընկալող ավտոմատ կերպով չի լինելու մասնակից: Ընտրական փուլի հանդիպումները տեղի են ունենալու  2019 թվականի մարտից նոյեմբերը: Օրացուցակը արդեն հայտնի է:

 

I տուր. 21-23 մարտ, 2019
II տուր. 24-26մարտ, 2019
III տուր. 7-8 հունիս, 2019
IV տուր. 10-11 հունիս, 2019
V տուր. 5-7 սեպտեմբեր, 2019
VI տուր. 8-10 սեպտեմբեր, 2019
VII տուր. 10-12 հոկտեմբեր, 2019
VIII տուր. 13-15 հոկտեմբեր, 2019
IX տուր. 14-16 նոյեմբեր, 2019
X տուր. 17-19 նոյեմբեր, 2019

Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի քվեարկությունը տեղի կունենա ընտրական փուլի ավարտից հետո, 2019 թվականի դեկտեմբերի 1-ին, երբ 24 մասնակցից հայտնի կլինի 20-ը: Մնացած 4-ը հայտնի կդառնան ազգերի լիգայի փլեյ օֆներից հետո, որոնց կիսաեզրափակիչները տեղի են ունենալու 2020 թվականի մարտի 26-28-ին, իսկ եզրափակիչ հանդիպումները մարտի 29-31-ին: