Շվեդիայում Վրաստանի քաղաքացու սպանության գործով ձերբակալվել է մեկ անձ
Շվեդիայում Վրաստանի քաղաքացու սպանության գործով ձերբակալվել է մեկ անձ

Շվեդիայի Կալիքս քաղաքում Վրաստանի քաղաքացու սպանության գործով ոստիկանությունը ձերբակալել է հանցանքը հավանաբար գործողին: Նա 50 տարին չլրացած տղամարդ է, որը չի ճանաչում իր մեղքը: Այս մասին տեղեկություն է տարածում տեղի մամուլը:

Դրա հետ մեկտեղ, հետաքննությունը պարզել է հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած հանցանքի վայրը:

Լրատվամիջոցների տեղեկությամբ, սպանությունը տեղի է ունեցել շենքում: Նրանց տեղեկությամբ, մասնատված դիակը գետի ափին հայտնաբերել է տեղի բնակիչը: Իրավապահնները նոյեմբերի 2-ին հայտնաբերել են մասնատված մարմնի ևս մի քանի մաս: Իսկ նոյեմբերի 14-ին, հետաքննությանը միացել են նաև վրաց իրավապահները:

Նշված գործով Վրասանի ներքին գործերի նախարարությունը հաղորդակցվում է Շվեդիայի հետ:

«Վրաստանի ներքին գործերի նախարարությունը միջազգային ոստիկանական համագործակցության շրջանակներում հաղորդակցության մեջ է Շվեդիայի հետ»,- հայտնել են 1tv.ge-ն ՆԳՆ-ում:

Թողնել մեկնաբանություն